Հայկական ԶՈւ-ն լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը: Հայկական Զինված ուժերը, ինչպես և նախկինում, լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները:
Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որեւէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և վստահաբար ողջ հայությունը կանգնած են Ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան. Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք
- Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
- Հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերին միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը Արցախի Հանրապետության ճանաչումն է
- Փաշինյան. Կքննարկվի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարց
- Արցախցի պատգամավոր. Ստեփանակերտում խուճապ չկա
- Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար. Արցախի նախագահ
- Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ
- Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
- Ադրբեջանի հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ՄԻՊ
- Արցախի նախագահը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին
- Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր. ՊՆ
- Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊՆ
- Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Արցախի նախագահի վերահսկողության տակ. խոսնակ
- Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի նկատմամբ. ԱԳՆ
- Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյան
- Ադրբեջանը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան