Արսեն Թորոսյան.Հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձով դիմել է բուժաշխատողներին՝ նկատելով, որ հիմա արդեն պայքարելու են երկու ճակատով:
«Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը:
Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը: Շնորհակալ եմ բժշկական հանրությունից համախմբածվության համար:
Այդուհանդերձ, չպետք է կորցնենք մեր զգոնությունը, պետք է շարունակենք պահպանել համաճարակաբանական կանոնները, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեզ չհաղթի, լինենք կանգուն ու մարտունակ:
Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել հանգստություն: Առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Վստահ եմ, որ հաղթելու ենք և բազում հաղթանակների շարքում կգրվի նաև այս մեկը:
Հայի ոգին և ուժն անկոտրում է, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ»,-նշել է Թորոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան