Արցախի նախագահ. Առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հակառակորդի կողմից ձեռնարկած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասներն ու ընթացիկ իրավիճակը, մանրամասնել հայկական կողմի հակազդող միջոցները:
Նախագահ Հարությունյանը ընդգծել է, որ առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար, իսկ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակի և սպասվող առաջիկա զարգացումների հետ կապված հարցեր, նախագահի կողմից պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
- Ադրբեջանական կողմը մոտ 200 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյան
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
- Կոնգրեսական Ադամ Շիֆ․ Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
- Բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի. Նաիրա Զոհրաբյան
- Արցախի ՄԻՊ. Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք, 30-ից ավելի վիրավոր
- Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է քննարկվի.Էդմոն Մարուքյան
- Բելգիական 7sur7. Ադրբեջանը «պատերազմ հայտարարեց» հայ ժողովրդին
- Ադրբեջանի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում
- Վանաձորի տոնի գումարը կուղղվի Արցախի պաշտպանությանը
- Կարմիր խաչը մտահոգված է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով
- «Ռազմ.info». Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ
- Չկարողանալով հայկական կողմից կորզել միակողմանի զիջումներ՝ Ադրբեջանը սկսեց ինտենսիվացնել ռազմատենչ հռետորաբանությունը
- Գերմանիայի ԱԳՆ-ն դեէսկալացիայի ու բանակցությունների կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան