Արցախի նախագահը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Կենաց մահու պատերազմ է, կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս: Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթանակ ենք տանելու:
Նախագահ Հարությունյան
Հ.գ.
Հանրապետության նախագահը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:
Հարակից հրապարակումներ`
- Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊՆ
- Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Արցախի նախագահի վերահսկողության տակ. խոսնակ
- Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի նկատմամբ. ԱԳՆ
- Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. ՊՆ
- Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյան
- Սահմանին լարվածության պատճառով՝ Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները անվտանգության տագնապ են հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան