«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի՛ հարենակիցներ,
այսօր վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախի հանրապետության ուղղությամբ սանձազերծել է պատերազմական գործողություններ, սկսել օդային և հրթիռային հարձակում Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Միայն մեր միասնությամբ ու համախմբվածությամբ մենք կարող ենք արժանի հակահարված տալ թշնամուն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է, պատրաստ զենք վերցնել հանուն հայրենիքի անվտանգության պահպանման: Այս պահին մենք բոլորս զինվոր ենք:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները վաղ առավոտից միջազգային կառույցների իրենց գործընկերներին ահազանգել են տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք գնահատական:
Մեր հաղթանակն անկասելի է …»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
- ՀՅԴ. Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի
- «Հայրենիք». Մի կողմ դնելով իշխանություննեերի հետ տարաձայնությունները՝ նպաստելու ենք հաղթանակին
- Կարեն Վրթանեսյան. Այսօր մենք բոլորս Հայաստանի աշխարհազորն ենք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան