Բելգիական 7sur7. Ադրբեջանը «պատերազմ հայտարարեց» հայ ժողովրդին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրն ասաց, որ Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայ ժողովրդին՝ անջատված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր մահացու մարտերից հետո, որին աջակցում է Երևանը, գրում է բելգիական կայքը։
«Ավտորիտար (ադրբեջանական) ռեժիմը հերթական անգամ պատերազմ հայտարարեց հայ ժողովրդին», - ասաց Փաշինյանը հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթի ժամանակ՝ ասելով, որ Բաքուն և Երևանը «պատերազմի» եզրին են, որը կարող է ունենալ «անկանխատեսելի հետևանքներ» և տարածվել Կովկասի սահմաններից դուրս:
Իսպանական EFE. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության սրման հետևանքով Հայաստանի կառավարությունն այս կիրակի հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք»,-գրում է EFE իսպանական միջազգային լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն իր թվիթերյան էջում կիսվել է Արցախի ԱԳՆ գրառմամբ, որին կից գրել է.«Իմ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախի ժողովրդին: Ադրբեջանն այսօր, խախտելով հրադադարը, Արցախում սանձազերծել է նոր ագրեսիա: Միջազգային հանրությունը պետք է գործի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հրադադարն ու երկխոսությունն ամրապնդելու համար»:
Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլաս Դառագոն․ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական բանակը սկսեց ռմբակոծել Լեռնային Ղարաբաղի շփման գիծը՝ նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, որի հետ մենք ունենք բարեկամության կանոնադրություն՝ թիրախավորելով բնակչությանը»։
Թոմաս դը Վաալ․ «Այս տարի նոր գործոնն այն է, որ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին շատ ավելի հստակ է, քան երբևէ նախկինում: Ռուսաստանը, չնայած Հայաստանի հետ ռազմական դաշինքին, ավելի երկակի է` Ադրբեջանի հետ ամուր հարաբերությունների պատճառով: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն արդեն զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին»։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան