Բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի. Նաիրա Զոհրաբյան
«Ադրբեջանը օգտագործում է իր զինուժում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի համազարկի ռեակտիվ կայանքները։ Մենք հետքայլի տեղ չունենք։ Այո, բոլորս ենք պատրաստ զոհվել հանուն Արցախի և հանուն Հայաստանի։ Բայց ես կարծում եմ, որ բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի»,- Աժ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ՝ արդեն դիմել է միջազգային բոլոր կառույցներին և իրեն չի բավարարում նրանց դիվանագիտական ձևակերպումներն ու կողմերի միջև հավասարության նշան դնելու գործելաոճը։
Նրա խոսքով, մենք մեզ խաբել ենք՝ չքննարկելով Արցախի ճանաչման հարցը և հետաձգելայն, որովհետև դա կարող էր առավել սրել իրավիճակը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ադրբեջանը խախտել և թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա:
Նա առաջարկեց այսօրվանից Արցախի ճանաչման գործընթացը մեկնարկած համարել։
«Այսօր ուժեղ աշխարհի դար է, մենք հոգնել ենք, բավական է, չի կարելի, մենք գործ ունենք թշնամու հետ, որի հետ խաղաղության լեզվով խոսել հնարավոր չէ։ Եկեք ամեն ինչ մի կողմ դնենք, մենք այսօր ունենք մեկ միասնական թշնամի՝ դա Ադրբեջանն է Թուրքիայի հետ միասին, և միջազգային հանրությունը պետք է գնահատական տա Թուրքիայի մասնակցության գործընթացին»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան