Էստոնիան ՄԱԿ ԱԽ-ում նախաձեռնում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը համարել է ծայրաստիճան լուրջ իրավիճակ, որը հանգեցնում է էական հետևանքների ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար:
Tass-ի փոխանցմամբ, Տալլինը նախաձեռնում է խորհրդակցություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում`Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին կիրակի օրը հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:
«Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար», - նրա խոսքերը մեջբերել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Ես կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար։ Տարաձայնությունները լուծելու համար բռնության օգտագործումը դատապարտելի է: Կարևոր է, որ կողմերն անմիջապես դադարեցնեն թշնամական գործողությունները և սկսեն տարաձայնությունների խաղաղ կարգավորումը», - ասել է նախարարը:
Ռեյնսալուն ասել է, որ նախատեսում է կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Սա ծայրաստիճան լուրջ իրավիճակ է, որը նշանակալի հետևանքներ է ունենում ամբողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա», - ասել է նախարարը:
Նշենք, որ Էստոնիան դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ 2020-2021 թվականների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան