Իրանը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
Պաշտոնական Թեհրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու բանակցային գործընթաց սկսել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է տարածել Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն։
«Իրանը կողմերին զսպվածության, ինչպես նաև կրակի անհապաղ դադարեցման ու երկու երկրների միջև բանակցային գործընթաց սկսելու կոչ է անում»,-նշել է արտաքին հարցերով գերատեսչության ներկայացուցիչը։
Դիվանագետը նաև նշել է, որ Իրանն անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված բախումներից ու ուշադիր կերպով հետևում է նրանց։
Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է նաև Իրանի պատրաստակամության մասին՝ գործադրելու իր բոլոր հնարավորությունները զինադադարի հաստատման ու կողմերի միջև երկխոսություն սկսելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ գործող նախագահ․ Անհապաղ վերադառնալ հրադադարի ու սկսել բովանդակային բանակցություններ
- Ղազախստանը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցներն իրավիճակի կայունացման համար
- Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
- ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
- Ուկրաինան կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին վերադառնալ խաղաղ երկխոսության
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք կյանքի անիմաստ կորստի համար
- Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
- Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան