Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ, որի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Ընդգծվեց շփման գծում շուտափույթ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: Ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զ. Մնացականյանի հետ։ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող կայնամաշտաբ մարտական գործողությունների, զոհերի ու վիրավորների մասին ստացվող տեղեկատվության վերաբերյալ։ Նա ընդգծել է կրակի՝ հնարավորինս շուտ դադարեցման անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
- Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
- Կառլ Բիլդտ․ Սա Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան