«Կամք» ջոկատը միավորվելու է «Սև Հովազներ» ջոկատի հետ
ԿԱՄՔ հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել կոչով, որտեղ ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունն այսօր առավոտյան Արցախի Հանրապետության վրա տեղի ունեցած հարձակումը և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը գնահատում է որպես վտանգավոր գործընթաց, որը սպառնում է մեր պետականությանը և համայն հայ ժողովրդի ճակատագրին:
Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ գտնում ենք, որ նման իրավիճակում պարտավոր ենք համախմբվել հայ զորականի և հայոց բանակի շուրջ:
Ելնելով վերը նշված հույժ կարևոր դիտարկումներից՝ Կամքը հայտարարում է ցանկացած ձևաչափի բողոքի ակցիաների ժամանակավոր դադար, քանի դեռ ՀՀ և ԱՀ պետական սահմաններին չի վերականգնվի անդորրը: Սակայն վերը նշվածը չի նշանակում, որ Կամքը հրաժարվում է իր պահանջներից: Արայիկ Հարութունյանի հրաժարականի և սորոսի գասենյակի փակման պահանջները մնում են ուժի մեջ:
ՀՀ և ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի և տեղի ունեցող հարձակումների կանխարգելման կարևորության ու հրատապության համատեքստում Կամքը կարևորում է համահայկական համերաշխությունն ու ընդհանուր զորաշարժի անշրջանցելիությունը:
Նախաձեռնությունը ամենայն պատասխանատվությամբ սկսում է մոբիլիզացնել կամքականների և նախաձեռնության համախոհների ու աջակիցների շրջանում կամավորականների զինվորագրումը, ''Կամք''-ի ջոկատի ստեղծումը և տեղափոխումը դեպի մարտական գործողությունների դաշտ:
«Կամք» ջոկատը միավորվելու է «Սև Հովազներ» ջոկատի հետ:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և Հայոց անպարտելի բանակը: Հաղթելու՛ ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին