Կարմիր խաչը մտահոգված է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ կողմերին կոչ է արել պահպանել հումանիտար իրավունքի սկզբունքները: Այս մասին ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այնտեղ շեշտվում է, որ ԿԽՄԿ-ն մտահոգված է շփման գծի երկայնքով հակամարտության սրման հումանիտար հետևանքներով և կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարդկանց կյանքը հարգելու և պաշտպանելու համար` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական կանոնները պահպանելու պարտավորության։
Ինչպես ընդգծել է ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը, Կարմիր խաչը շարունակում է հավատարիմ մնալ այս սրացումից տուժածներին օգնելու հարցում և մտադիր է հանդես գալ որպես չեզոք միջնորդ:
«Մենք կողմերին կոչ ենք անում միշտ գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխանելու համար», - ասել է Շուեպը:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի դաշտում է որոշվում ամեն ինչ. Էդմոն Մարուքյան
- ԵԱՀԿ գործող նախագահ․ Անհապաղ վերադառնալ հրադադարի ու սկսել բովանդակային բանակցություններ
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
- Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ. ՊԲ
- Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ
- Ադրբեջանի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան