ՀՅԴ կամավորները Արամ Մանուկյանի արձանի մոտ խմբված սպասում են պաշտպանության նախարարի հրամանին
ՀՅԴ-ն կամավորների հավաք է կազմակերպել Արցախ մեկնելու նկատակով: Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքված կամավորները ճակատ մեկնելու համար սպասում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանին: Հավաքին ներկայացել են ինչպես նոր զորացրված երիտասարդները, այնպես էլ Արցախի ազատամարտին և ապրիլյան մարտերին մասնակցած մարտիկները:
Կամավոր Հակոբ Սահակյանը հայտնեց, որ գնում են երիտասարդ զինվորի կողքին կանգնելու և շեշտեց, որ առաջին հերթին զինվորներից սովորելու բան ունեն, քանի որ նրանք լիովին տիրապետում են զինվորական գործին և ամուր կանգնած են սահմանին:
Հավաքված կամավորներին կոչով դիմեց ՀՅԴ Բյուրիոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա հայտարարեց, որ այսօր թշնամուն ծնկի բերելու խնդիր է դրված:
«Հայրենասիրությունը գործունեություն է, այլ ոչ թե խոսք»,- հայտարարեց Մարգարյանը և տեղեկացրեց, որ կուսակցության առաջին վաշտն արդեն պատրաստ է ճակատ մեկնելու, մյուս վաշտերը կարճ ժամանակում կհետևեն առաջինին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան