«Հայրենիք». Մի կողմ դնելով իշխանություննեերի հետ տարաձայնությունները՝ նպաստելու ենք հաղթանակին
Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Վաղ առավոտից ադրբեջանական կողմը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել է ռազմական գործողություններ, որին հայկական Զինված Ուժերը տվել և տալիս են արժանի հակահարված։
«Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանություննեերի հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:
Հայկական Զինված Ուժերը եղել են և շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում: Մենք հաղթել ենք նախորդ բոլոր պատերազմներում, հաղթելու ենք նաև հիմա»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. ԱՆհրաժեշտ է լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ
- Բացի բուն մարտական գործողություններից, Ադրբեջանն իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում. ՊՆ
- Արցախի նախագահը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին
- Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր. ՊՆ
- Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊՆ
- Կարեն Վրթանեսյան. Այսօր մենք բոլորս Հայաստանի աշխարհազորն ենք
- Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին