Նիդերլանդների ու Իտալիայի ԱԳ նախարարությունների հայտարարությունները
«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում պետք է անհապաղ դադարեցվեն: Չափազանց մտահոգված եմ քաղաքացիական զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Կոչ եմ անում երկու կողմերին՝ դեէլէսկալացիա արձանագրել և վերադառնալ բանակցությունների սեղան»,-այս մասին գրել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը։
Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է․ «Մենք անհանգստություն ենք հայտնում ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծի երկայնքով լուրջ բախումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ:
Իտալիան կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունները և ամեն ջանք գործադրել կանխելու հետագա սրացման ռիսկերը՝ մասնավորապես ԵԱՀԿ հովանու ներքո»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան