Նիդերլանդների պատգամավոր․ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմին են անդրադառնում քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները։
Նիդերլանդների պատգամավոր Ջոել Վուրդեվինդը թվիթերում գրել է․ «Ադրբեջանը հարձակվել է հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղի վրա: Հուսով եմ, որ Հայաստանը կստանա միջազգային աջակցություն, և հարձակումը կդատապարտվի և կկասեցվի»։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչյուսը թվիթերում գրել է․ «Շատ ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մտահոգիչ զարգացումներին: Ես խստորեն կոչ եմ անում դեէսկալացիայի: Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է»:
Նիդերլանդական NOS պարբերականը գրել է․ «Ադրբեջանը հարձակվեց հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղի վրա»։
«Հայաստանն հայտնում է, որ ադրբեջանական զինուժը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտների վրա: Հայ զինվորականները հայտնում են, որ խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ, երեք անօդաչու սարք և երեք տանկ:
Ադրբեջանը ընդունում է, որ ռազմական գործողություն է սկսել»,-գրել է կայքը։
Jerusalem Post. «Ադրբեջան-Հայաստան սահմանի երկայնքով մարտեր են բռնկվել վիճելի հողի շուրջ․ Լեռնային Ղարաբաղը ռազմական դրություն է հայտարարել և կարգադրել տղամարդ բնակչության տոտալ մոբիլիզացում»
«Կիրակի վաղ առավոտյան մարտեր են բռնկվել Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։ Անհասկանալի է, թե ինչպես են սկսվել մարտերը, բայց դա հետևում է ամիսների լարվածությանը՝ հուլիսին տեղի ունեցած բախումներից հետո: Վերջին շաբաթներին Թուրքիան աջակցություն է հայտնել Ադրբեջանին և լուրեր են տարածվել թուրքական ռազմական թռիչքների և սիրիացի ապստամբ աշխարհազորայինների հավաքագրման մասին՝ ընդդեմ Հայաստանի կռվելու մասին:
Արցախի ղեկավարի մամուլն ասել է, որ կիրակի առավոտյան Ադրբեջանի կողմից հարձակում է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ հրթիռակոծությունների մասին, հրթիռներ են ընկել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում:
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Հայաստանը «հարձակումներ է իրականացրել Ադրբեջանի դեմ»»,-գրում է կայքը։
The Independent. «Հայաստանը կարգադրել է խաղաղ բնակիչներին պատսպարվել այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռմբակոծում է վիճելի շրջանը»
«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող խաղաղ բնակիչներին ասել է պատսպարվել այն բանից հետո, երբ կիրակի առավոտյան Ադրբեջանը ռմբակոծություն սկսեց վիճելի տարածաշրջանի վրա»,-գրել է Independent-ը:
Al Jazeera. «Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտեր են բռնկվել վիճելի տարածաշրջանի շուրջ․ Երկու երկրների ուժերը բախվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը տարածաշրջանում ռազմական գործողություն է սկսել»
«Հայաստանն ասում է, որ հարևան Ադրբեջանը հարձակվել է վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի քաղաքացիական բնակավայրերի վրա, և նրա բնակիչները պատսպարվում են ապաստարաններում։ 2016 թվականից ի վեր տեղի ունեցած ամենածանր բախումները նոր լայնամասշտաբ պատերազմի ուրվական են առաջացնում»,-գրել է Al Jazeera-ն։
BBC. «Ադրբեջանն ու Հայաստանը բախվել են վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ»
«Բախումներ են սկսվել հայկական և ադրբեջանական ուժերի միջև վիճահարույց Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ, առնվազն մեկ ադրբեջանական ուղղաթիռ խփվել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը օդային ու հրետանային հարված է հասցրել:
Երկու կողմերն էլ հայտնել են քաղաքացիական անձանց մահվան մասին:
Վերջին ամիսներին երկարատև հակամարտությունը կրկին բորբոքվել է»,-գրել է BBC-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին