Անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը. ՀՀ ՊՆ
«ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը, վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։
Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար»,- նշված է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հիեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. ՊՆ
- Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք. ՊԲ
- ՀՀ ՊՆ. Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա
- Բացի բուն մարտական գործողություններից, Ադրբեջանն իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում. ՊՆ
- Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր. ՊՆ
- Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊՆ
- Ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյան
- Չեք պատասխանում կասկածելի նամակների սոցցանցերում և զանգերի օտար համարներից. Էլիբեգովա
- Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. ՊՆ