Կայացել է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկատվությունը հրապարակվել է ՌԴ կառավարության պաշտոնական էջում։
Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամաշտաբ գործողությունների վերսկսման կապակցությամբ։
Ընդգծվել է, որ հիմա կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու համար, իսկ գլխավորը ռազմական գործողությունների դադարեցումն է։
Ավելի ուշ հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:
Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա և դադարեցվեն ռազմական գործողությունները:Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
- Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան