Կոչ եմ անում շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը. ԳՇ պետ
Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Նման ուղերձով է հանդես եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։
«Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմակողմանի աջակցությունից, չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում և 2020թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սանձազերծել: Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետակոծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստ¬ներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:
Իմ զինակից ընկերներ,
Կոչ եմ անում, շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը` ապավինելով մեր կուռ բազկի զորությանը, արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ:
Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու Ձեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարան¬ձավային ցեղի մնացորդների նկատմամբ:
Դուք փառապանծ ու փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք:
Լինենք արժանի հայոց զենքի և անվան փառքին:
Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայկական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:
ՄԵՆՔ ՀԱՂԹԵ՛ԼՈՒ ԵՆՔ»,- ասված է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ. ՊԲ
- Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ
- Ադրբեջանի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. ՊՆ
- Անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. ՊՆ
- Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան