Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար․ Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Հայաստանին
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն լիակատար աջակցություն է հայտնում Հայաստանին՝ Ադրբեջանի ագրեսիայի դեմ։
«Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Հայաստանին՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրին, և իմ խոր անհանգստությունն հայտնում Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք դարձան բազմաթիվ զոհերի պատճառ խաղաղ բնակիչների և զինվորների շրջանում»,-թվիթերում գրել է Մուշիկիվաբոն։
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսության ուղին՝ հակամարտության բանակցային կարգավորմանը հասնելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանն այժմ նախագահում է Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան