Արյունաբանականի մուտքի մոտ հերթ է
Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բակն այս պահին մարդաշատ է, արյան դոնոր դառնալու համար մարդիկ հերթ են կանգնել։
«Արյունաբանականի բակը այս պահին։
Սա է հայի տեսակը: Հայի ճակատագիրն է` կռվել, սակայն հային վիճակված է ԱՊՐԵԼ...»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Բադալյանը։
Նշենք, որ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ էր արել կամավոր դոնորության:
«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ:
Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն»:
ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ՝ այստեղ։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան.Հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով
- Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
- Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի վրա դաժան հանցագործություն է. Արցախի ԱԺ նախագահ
- Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ
- Ադրբեջանի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. ՊՆ
- Անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. ՊՆ
- ՀՀ ՊՆ. Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա
- Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին