Հայաստանյան 14 կուսակցությունների հայտարարությունը
Հայաստանյան 14 կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամը՝ ընդգծելով, որ ողջ ներուժով սատարում են Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին։ Այն տարածել է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
«Կոպտորեն խախտելով բազմիցս ստանձնած միջազգային հանձնառությունները, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը, ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման:
Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը:
Պաշտպանության բանակը հաստատակամ իրականացնում է հակառակորդին դիմակայելու իր առաքելությունը:
Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին:
Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան:
Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս նպատակների շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք և միասնականություն:
Դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը:
Հաղթանակը մերն է»,- նշված է հայտարարության մեջ, որը բաց է միանալու համար։
Կուսակցություններն են՝
«Ազատություն» կուսակցություն
«Ազգային օրակարգ» կուսակցություն
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան կուսակցություն»
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
«Հայրենիք» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն
Հարակից հրապարակումներ`
- «Ռազմ.info». Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ
- Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին
- ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՅԴ-ում են
- Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան
- Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
- Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի վրա դաժան հանցագործություն է. Արցախի ԱԺ նախագահ
- ԲՀԿ. Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին