ԱԳՆ խոսնակը՝ Արցախի անկախության հնարավոր ճանաչման մասին
«Զարմանալի չէ, որ այս ընթացքում հանրության շրջանում շատ է խոսվում Արցախի Հանրապետության ճանաչման գործիքակազմը կիրառելու մասին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ հարցին։
Նա նշեց՝ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման և համապարփակ անվտանգության երաշխավորման ուղղությամբ ԱԳ նախարարությունի ունի գործիքակազմերի հստակ մշակված ցուցակ, որը գործի է դրվում ըստ իրադրության զարգացման ու քայլերի ձեռնարկման անհրաժեշտության։
«Դիվանագիտության մեջ նախապես չենք ներկայացնում այն քայլերը, որոնք մենք կիրառելու ենք։ Այդ պատճառով ես չեմ կարող որևէ այլ տեղեկատվություն տրամադրել, քան այն, որ կա հստակ գործիքակազմ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան