Ամերիկյան պետությունների կազմակերպություն․ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հայտարարություն է տարածել, ինչպես նշվում է, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումների վերաբերյալ։
«Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան, որն ուղղակիորեն անտեսում է ՄԱԿ-ի կողմից հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու, ինչպես նաև երկարատև խաղաղություն և կայունություն խթանելու կոչերը:
Ավելին, մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես խաղաղ բնակչության դեմ ուղղված գործողությունները: Ինչպես արդեն նշեցինք, խաղաղ բնակչության վրա հարձակման պրակտիկան, որպես ռազմական թիրախ, պետք է վերացվի, որը զինված բախումը կառավարող հիմնական կանոնների լիակատար խախտում է»,-ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունները փրկելու ու վերականգնելու անհրաժեշտությունը և ընդգծում, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային գործընթացի միջոցով: միջազգային իրավունքի և 1975 թվականի Հելսինկյան համաձայնագրերում հաստատված սկզբունքների հիման վրա:
«Նույնքան կարևոր․ մենք կոչ ենք անում արտաքին ուժերին զերծ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց` ճգնաժամը սրելու նպատակով: Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ են հանդիսանում Ամերիկայի բոլոր 35 պետությունները։ 1948թ․-ին ստեղծման ժամանակ այն ունեցել է 21 անդամ՝ հիմնականում Լատինական Ամերիկայի երկրները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին