Ալիևը երկու շաբաթ շատ հստակ ասում էր՝ դուրս են գալու բանակցային գործընթացից և սկսում են պատերազմ. փորձագետ
Ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական այս ագրեսիան 2016 թվականի ապրիլյան պատերազմից տարբերվում է նրանով, որ այս անգամ Ադրբեջանը սադրանքի դիմեց բացահայտ՝ նախապես հայտարարելով, որ պատերազմ է սկսում։ Այս մասին գրում է 168.am կայքը:
«Ապրիլյան պատերազմը տեղեկատվական դաշտում շատ անսպասելի էր, չգիտեմ՝ ռազմականում այդպե՞ս էր, թե՞ ոչ, բայց տեղեկատվականում անսպասելի էր։ Իսկ այս անգամ Ալիևը երկու շաբաթ շատ հստակ, առանց ոչինչ թաքցնելու՝ ասում էր, որ դուրս են գալու բանակցային գործընթացից, չեն բանակցելու և սկսում են պատերազմ։ Ալիևի խորհրդականը՝ ռազմական հարցերով, բացեիբաց հայտնեց, որ սկսում են պատերազմ, ինչն էլ Հայաստանին բերելու է լուրջ կորուստների և հարցականի տակ է դնելու նրա գոյությունը։ Այս ամենից 48 ժամ հետո սկսեցին ռմբակոծել Ստեփանակերտը։ Այսինքն՝ բոլոր նախադրյալները, որ այսօր կամ վաղը նրանք հարձակվելու են՝ կային»,- ասել է Արմինե Ադիբեկյանը։
Անդրադառնալով տեղեկատվական քարոզչությանը, Արմինե Ադիբեկյանն ասել է, որ հայկական կողմի տեղեկատվական քարոզչությունը բացարձակապես չի գոհացնում, քանի որ ավելի շատ ռեսուրսներ կային, որոնք հայկական կողմը կարող էր գործածել, սակայն չարեց։ Իսկ Ադրբեջանը պլանավորելով պատերազմ և շատ երկար պատրաստվելով՝ վերլուծելով ապրիլյան պատերազմի բոլոր սխալները, Թուրքիայի հետ սեպտեմբերի 7-ին ստեղծել է տեղեկատվական հարթակ, որից հետո Թուրքիան իր վրա է վերցրել քարոզչության և տեղեկատվության ապահովումն այս ռազմական գործողություններին։
«Այսինքն՝ Ադրբեջանի հետ, կասեի՝ նաև Ադրբեջանի փոխարեն, ամբողջ տեղեկատվական պատերազմը և խոսքը վարում է Թուրքիան՝ առաջին դեմքի մակարդակով»,- շեշտել է նա։
Փորձագետի հետ զրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանագետ. Տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում
- Դոնակդ Տուսկ. Անենք հնարավորը, որ այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի
- Բելգիական 7sur7. Ադրբեջանը «պատերազմ հայտարարեց» հայ ժողովրդին
- Պատերազմի դաշտում է որոշվում ամեն ինչ. Էդմոն Մարուքյան
- Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ
- Բացի բուն մարտական գործողություններից, Ադրբեջանն իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին