Արսեն Թորոսյանն Արցախում է
Մոբիլիզացվել են բժշկական բրիգադներ, որոնց մի մասը գործուղվել է Ստեփանակերտ։ Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով նաև, որ բացի այդ կազմակերպել են վիրավորների տարհանումը՝ ըստ էտապների։
«Փաստացի լայն թափով, մինչև առավոտ տեղի է ունեցել վիրավորների տարհանումը, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցը և զինվորական հոսպիտալը ազատ մնա, նաև մոբիլիզացվել են բժշկական բրիգադներ, որոնց մի մասը գործուղվել է Ստեփանակերտ, 50 միավոր սանիտարական և բժշկական տեխնիկա, բժշկական բրիգադներ ռեանիմոբիլներ, նաև օգտագործվել է սանիտարական ավիացիա, որը շարունակաբար կօգտագործվի»,-հավելեց նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։