Արցախի ԱԳ նախարար. Միջազգային հանրությունը պետք է կոնֆլիկտից հեռու պահի Թուրքիային
«Միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են իրավիճակին՝ սկսած ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից մինչև ՆԱՏՕ»։ Լրագրողների հետ հանդիպմանը քիչ առաջ նման գնահատական հնչեցրեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիսի Մայիլյանը։
Նա ընդգծեց, որ գրեթե բոլորն ընդգծել են կրակի անհապաղ դադարեցման անհրաժաշետությունը, ինչպես նաև այն, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Մ. Մայիլյանն ասաց, օրվա ընացքում համակարգված աշխատել են հայաստանցի գործընկերների հետ, իսկ ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանն էլ իր հերթին հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների, կառույցների ներկայացուցիչների հետ։
«Պետք է նշել, որ բոլոր կոչերը խաղաղասիրական են ու միտված են խաղաղության հաստատմանը, միայն Թուրքիան է, որ շատ ագրեսիվ ու միակողմանի հայտարարություններ է արել՝ Ադրբեջանի օգտին։ Մենք համարում ենք, որ Թուրքիայի ներգրավվածությունը այս հակամարտության մեջ, շատ վտանգավոր տարրեր է պարունակում»,-ասաց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Ինչպես նշեց Հայաստանի վարչապետը, միջազգային հանրությունը պետք է զսպի ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, այլև Թուրքիային պետք է հեռու պահել այդ գործընթացներից, քանի որ դա կարող է բերել լարված իրավիճակի տարածաշրջանում»,-ընդգծեց Մայիլյանը։
Արցախի ճանաչման վերաբերյալ հարցին ի պաասխան, ԱԳ նախարար Մասիսի Մայիլյանը հիշեցրեց Հայաստանի վարչապետի հայտարարությունը, ըստ որի պետք է քննարկվի հարցը։
«Այս պհին առավել կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը՝ որպես քաղաքական ու դիվանագիտական լծակ, որը կարող է ազդել Թուրքիայի ու Ադրբեջանի վրա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյան․ Դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ
- Ադրբեջանագետ. Տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում
- Արցախի նախագահ. Այո, ունենք կորցրած դիրքեր
- ՆԱՏՕ-ում մեկնաբանել են ԼՂ-ում իրավիճակի սրումը
- ԵԱՀԿ գործող նախագահ․ Անհապաղ վերադառնալ հրադադարի ու սկսել բովանդակային բանակցություններ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք կյանքի անիմաստ կորստի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին