Դիրքային առումով շատ բան չի փոխվել առաջնագծում. Արցախի նախագահ
«Դիրքային առումով շատ բան չի փոխվել առաջնագծում»,- լրագրողների հետ հանդպիմանն ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, լայնածավալ մարտական գործողություններ են Օմարից մինչև Արաքս. որևէ տեղ որևէ բան չի փոխվել։
«Իհարկե, հակառակրոդի հիմնական գործողությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Արաքսի ուղղությամբ (Ջաբրայիլ, Ֆիզուլի), և Թալիշ, Մատաղիս, Եղնիկներ հատվածում։ Այսօր կեսօրից հետո նաև լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որ երեկ տվել են՝ իբր Մռավը գրավել են, բայց այսօր հարձակվել են, թեև որևէ հաջողություն չեն ունեցել։ Այսօր էլ շարունակվել են նույն գործողությունները՝ արդեն Օմարի ուղղությամբ»,- ներկայացրեց նա։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հարավային ուղղութամբ՝ Կարախամբիլի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր են գալիս, ՊԲ-ն խփում է, նորից են գալիս։ Դրա պատճառն, ըստ նախագահի, այն է, որ ադրբեջանական կողմը շտապել է հայտարարելու, թե իբր Ֆիզուլիի ուղղությամբ տարածքներ է գրավել, բայց այդպիսի բան չի եղել։
«Այսօր միայն հիսուն տանկ են օգտագործել։ Մենք կարողացել ենք խոցել տասնյակ տեխնիկաներ։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանը ամիսներով պատրաստվել է այս պատերազմին։ Նրանք փորձում են վնասազերծել մեր կապի միջոցները։ Դա օրերի խնդիր չէ։ Եվ այն, որ Ադրբեջանի սուտասան ղեկավարությունը հայտարարում է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել, դա ընդամենը ապացուցում է, թե մենք ում հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք ղեկավարի հետ, ում դեպքում ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է»,- շեշտեց նա։
Արցախի նախագահը նշեց, որ այսօր շատ հետաքրքիր դիտարկում է արվել.
«Երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, երևում է, որ դրանք հարձակողական են՝ տանկեր, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ։ Իսկ նրանք դնում են մեր ՀՕՊ որոշ տեխնիկաներ, հիմնականում ԱՍԱ-ներ..., բայց դրանցով չեն հարձակվում, պաշտպանվում են։ Նրանց մարտական տակտիկան, որ կիրառվում է, նպատակ է ունեցել խոցել մեր քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին։
Ուզում եմ նշել, որ սա իրոք կենաց ու մահու պատերազմ է, և մենք այն հաղթելու ենք։ Ես ամեն օր հիանում եմ մեր հայրենակիցներով, չենք հասցնում մեր կամավորականներին տեղավորել»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ
- Արցախի ԱԺ նախագահ. Հայաստանի ԱԺ-ում պետք է քննարկվի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը