
Հաղթանակն անկասկած մերն է լինելու. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է կամավորական խմբերի հետ։
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:
Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:
Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը:
Հաղթանակն անկասկած մերն է լինելու:
Փա՛ռք հայ ժողովրդին:
Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ
- Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
- Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն