Մեր Զինված ուժերն այս պահին համառ ու հերոսական մարտեր են վարում. Հովհաննիսյան
Ողջ գիշեր մարտեր են ընթացել՝ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով, հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հայկական ԶՈւ-երին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։
«Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղբել։ Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ, նաև ծանր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մեր Զինված ուժերն այս պահին համառ ու հերոսական մարտեր են վարում»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ այս պահին հայկական կողմն ունի մոտավորապես 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երևան, բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո՝ տարբեր զինհոսպիտալներում, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում:
Նա նշեց, որ ադրեջանական կողմից հայտնված տեղեկատվությունը, թե հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր, կեղծիք է:
«Մենք հարյուրավոր զոհեր, իհարկե, չունենք, դա կեղծիք է։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է, հայտարարում ենք, բայց հարյուրավոր զոհեր հաստատ չունենք»,- ասաց Ա.Հովհաննիյանը:
Նա ընդգծեց, որ այս պահին թիրախավորված են նաև բնակավայրեր. «Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին»:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու անհրաժեշտություն չկա. «Եթե լինի, պաշտոնապես կիմանաք, Հայաստանի կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները միանշանակ կաշխատեն այս ուղղությամբ և կասեն, առայժմ նման բան չկա:
Արցախում մասսայական տեղահանում չի կատարվում»:
Հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը դիմել է զինվորների դիերը տարհանելու խնդրանքով, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ ոչ:
«Պաշտպանության բանակը տարածել էր համապատասխան տեսանյութ, երևում էր ադրբեջանական զինծառայողների դիակները, պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիկաներ կան մեր կողմում թողնված»,- ասաց նա։
Հարցին՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսում էր Թալիշի ուղղությամբ մի շարք կորցրած դիրքերի մասին, այսօր նշվում է որոշ դիրքերի հետ վերադարձի մասին, նա նշեց. «Մենք որոշ դիրքեր հետ ենք վերցրել, ամբողջական ինֆորմացիան չեմ կարող այս պահին ասել: Օրվա ընթացքում լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն»:
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ չի կարող հրապարակել տվյալներ, թե քանի կամավորական է մեկնել սահման: Նա ընդգծեց, որ դիմողները շատ շատ են:
Ինչ վերաբերում է Արցախ զանգելուն ու գերծանրաբեռնված կապերին, Ա.Հովաննիսյանը խնդրանքով դիմեց բնակիչներին. «Հասկանում ենք, կապերը լավ չեն աշխատում, անընդհատ ուզում եք տեղեկատվություն ստանալ: Բայց այդ սովորությունը տվյալ դեպքում մեզ խանգարելու է: Խանգարում է կառավարման համակարգն իրականացնելուն, ցանցերին, գերբեռնված են, նաև անվտանգության նկատառումներից ելնելով:
Զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին, որ փորձում եք ամեն րոպե զանգել ու կապ հաստատել, իրենք եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն. անօդաչու թռչող սարքերը, հրետանային հետախուզական միջոցները հենց այդ կապուղիներից օգվելով՝ թիրախավորում են մեր զինծառայողներին: Խնդրում ենք՝ հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ցանցերը գերբեռնված չլինեն, ըստ նպատակի աշխատեն»:
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի տասնյակ ՀԿ-ներ դիմում են միջազգային հանրությանը՝ դադարեցնելու Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի նկատմամբ
- Հայկ Մարտիրոսյան․Ամերիկյան պետդեպն հստակորեն հակաթուրքական հայտարարություն է արել
- Մելիք-Շահնազարյան. Մեր տղաները մեխ են խփում նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին՝ առանց մեզ կարող են քարտեզ գծել Արցախում
- Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. ՊՆ խոսնակ
- Արցախի նախագահ. Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ
- Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ
- Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՊՆ
- Հաղթանակն անկասկած մերն է լինելու. Արցախի նախագահ
- Արցախի ՊՆ. Մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ
- Արցախի ԱԳ նախարար. Միջազգային հանրությունը պետք է կոնֆլիկտից հեռու պահի Թուրքիային
- Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին