Թրամփը Ղարաբաղում իրավիճակի մասին․ Տեսնենք՝ կկարողանանք կանգնեցնել այն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամլուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին։ Նոր է տեղի ունեցել, ես տեղյակ եմ դրա մասին։ Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածքում։ Կտեսնենք ՝ կկարողանանք կասեցնել դա»,-ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հայկական կողմից զոհվել է առնվազն 16 զինվորական և մի քանի քաղաքացիական անձ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին