Բելառուսը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։
«Բելառուսի Հանրապետությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծանր զենքի և ավիացիայի կիրառմամբ, իրավիճակի կտրուկ սրմամբ և ակտիվ ռազմական գործողություններով: Մենք ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի գործածությունից և գտնել իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը տրամադրել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն կողմերի՝ այս և նրանց համար ընդունելի այլ ձևաչափերով երկխոսությունը խթանելու գործում: Այսօր գլխավորն է հնարավորինս շուտ դադարեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից: Մարդկանց կյանքն անգին է, ուստի չափազանց կարևոր է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղությունն ու հանգստությունը պահպանելու համար»,- ասված է Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Շարժական կապի օպերատորներ. Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը
- Ադրբեջանը ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա. ՊԲ
- Արցախի ՊՆ. Ստեղծվել են լավ հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին