Բոլոր մուտքերը դեպի Խոսրովի անտառ ժամանակավորապես դադարեցվել են
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա.Մազմանյանի գրության համաձայն բոլոր մուտքերը դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածք ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը Հայաստանում ռազմական դրություն հայտարարեց
- Ռազմական դրության ժամանակ իրականացվող միջոցառումները և սահմանափակումները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները