Ղարաբաղը տապալել է թուրքական լիրան․ Lenta.ru
Թուրքական լիրան իջել է պատմական ցածր մակարդակի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ֆոնին: Մոսկվայի ժամանակով ժամը 13: 20-ի դրությամբ դոլարը վաճառվում է 7,79 լիրա:
Իրավիճակի սրումն ամբողջությամբ զրոյացրեց Թուրքիայի կենտրոնական բանկի ջանքերը, որոնք անցած շաբաթ երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեցին տոկոսադրույքը, այն էլ անմիջապես 8,25-ից հասցնելով 10,25 տոկոսի: Այսպիսով, կարգավորող մարմինը փորձեց փրկել լիրան, որը մոտենում էր փլուզմանը: Այս մասին գրում է Lenta.ru-ն։
Օգոստոսի սկզբին լիրան վերականգնեց մայիսի պատմական ցածր մակարդակը, և այդ ժամանակից ի վեր այն հիմնականում թուլացավ: Սեպտեմբերի կեսերից անկման տեմպերն արագացել են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիրայի փոխարժեքը պահպանելու համար պահանջեց վաճառել արտարժույթի պահուստներ: Որպես արդյունք, տարեսկզբից Թուրքիայի արտարժույթի ակտիվները 74 միլիարդ դոլարից նվազել են 45 միլիարդ դոլարի: Moody’s- ի գնահատականներով՝ 44 միլիարդը առևտրային բանկերի պահուստներն են, ինչը նշանակում է, որ երկրին գրեթե փող չի մնացել:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 100 միլիարդ դոլարի։ Սեպտեմբերի կեսերին Moody’s-ն իջեցրեց երկրի ինքնիշխան վարկանիշը մինչև B2՝ Ռուանդայի և Ուգանդայի մակարդակում: Էրդողանը վարկանիշը որակել է որպես տնտեսական պատերազմ:
Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մեջ Թուրքիայի իշխանությունները Բաքվի կողմն են, և փորձագետները չեն բացառում, որ Անկարան կարող է այս կամ այն կերպ միջամտել հակամարտությանը:
Թուրքիայի համար իրավիճակը բարդանում է Սաուդյան Արաբիայի ղեկավարության որոշմամբ, որը պաշտոնապես էմբարգո է մտցրել Թուրքիայից եկող բոլոր ապրանքների վրա, սպառնում է տուգանքներով թուրքական ընկերությունների հետ առևտրի համար և իր քաղաքացիներին հորդորում չմեկնել Թուրքիա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։ Թուրքիայի ագրեսիային բոլոր միջոցներով աջակցում է Թուրքիան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան