
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղն արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է վաղը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի արտակարգ քննարկում անցկացնել՝ փակ խորհրդակցությունների ձևաչափով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կազմակերպության աղբյուրները:
«Ամենայն հավանականությամբ, քննարկումը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ փակ ձևաչափով խորհրդակցությունների ընթացքում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Էստոնիան՝ որպես ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ, նախաձեռնում է հրատապ քննարկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։