ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է ուժի գործադրումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների նոր վերսկսմամբ: Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է խաղաղ բնակչության կյանքի և զոհերի համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, լիցքաթափել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բովանդակային բանակցությունների:
Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին և հորդորում կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ`առանց նախապայմանների երկխոսության հրատապ վերսկսման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ գլխավոր քարտուղարը կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին