ՄԻԵԴ-ը հաղորդագրություն տարածեց՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումի վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ ՄԻԵԴ-ն այսօր Հայաստանից ստացել է Ադրբեջանի դեմ ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը՝ դատարանի 39-րդ կանոնի համաձայն։
«Հայցը ներկայացվել է 42521/20 դիմումի տակ և ներկայումս քննության փուլում է: Դատարանի 39-րդ կանոնի համաձայն, Դատարանը կարող է միջանկյալ միջոցներ սահմանել ցանկացած անդամ պետության նկատմամբ, որը կողմ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Միջանկյալ միջոցները հրատապ միջոցներ են, որոնք, ըստ դատարանի կայացած պրակտիկայի, կիրառվում են միայն այնտեղ, որտեղ առկա է չվերականգնվող վնասի ռիսկ»,-ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝
.պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,
.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի նոր փաստեր է ներկայացրել ՄԻԵԴ
- ՄԻԵԴ․ Դատարանը քննարկում է Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան