ՄԻԵԴ․ Դատարանը քննարկում է Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից հարցում է ստացել՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, որը կքննարկի։ Այս մասին Ria-ին ասել են դատարանի մամուլի ծառայությունից:
«Դատարանը միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ստացել։ Այն քննարկվում է», - ասել են ՄԻԵԴ-ում։
Նշվում է, որ չի հստակեցվել, թե կոնկրետ երբ է քննարկվելու:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝
.պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,
.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին