Մենք սովորել ենք պաշտպանել մեր հողը..., հայը ռազմիկների ազգ է. Մարիամ Մերաբովա
Իմ սիրելի ընկերներ, ես ծայրաստիճան անհանգստացած եմ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով: Պատմական անավարտ խնդիրների բավականին ակնհայտ կրկնվում և հրեշաբար շարունակվում են... 1915, 1988-89թթ. հիմքում ընկած են հավերժ ազգայնական տրամադրություններ: Այս մասին ֆյեսբուքյան իր էջում գրել է ռուսաստանաբնակ հայ երգչուհի Մարիամ Մերաբովան։
«Ադրբեջանական կողմի ներկայիս հայտարարությունն այն մասին, որ նա միայն իրեն է պաշտպանում, լկտի և պարզապես զզվելի սուտ է, քանի որ զորքերը երկար ժամանակ ձգվել էին դեպի սահմաններ և մեկ ամիս առաջ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի կողմից կատարվեցին առաջին դավաճանական հարվածները։
Բայց մենք երբեք առաջինը չենք հարձակվել, մենք սովորել ենք պաշտպանել մեր հողը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե հայկական ծագմամբ քանի գեներալ է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որ հայը ռազմիկների ազգ է: Իսկ այս քաղաքականությունը զզվելի է: Մինչ կեղտոտ ծրագրեր են սանձազերծվում և իրականացվում, երկու կողմերից էլ երիտասարդ տղաներ են զոհվում խրամատներում, և սա է ամբողջ ողբերգությունը:
Հիվանդ առաջնորդները, իրենց գարշելի գաղափարների մեջ, բոլորովին անբարեխիղճորեն անցնում են մարդկանց և ամբողջ ժողովուրդների ճակատագրի վրայով՝ փորձելով ոչնչացնել, սրբել, խլել, յուրացնել, խեղաթյուրել պատմությունը, օգտվել հասարակ մարդկանց անտեղյակությունից և ստիպել հավատալ իրենց համար բարենպաստին:
Հիմա նոր փուլ է և այն վախեցնում է ինձ: Այսքան տարի առաջին անգամ հայտարարվեց 17-ից 60 տարեկան արական սեռի բնակչության մոբիլիզացում: Ստեփանակերտը գնդակոծվել է, կան ավերածություններ և զոհեր»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս թիրախավորված և ճիշտ օգնել Արցախին
- Շարժական կապի օպերատորներ. Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը
- Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան