ՌԴ Պետդուման կոչ է անում Լեռնային Ղարաբաղում դադարեցնել կրակը
ՌԴ Պետդումայի ստորին պալատի պատգամավորները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ, մարդկային կորուստներով, և վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը։
Դուման պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել միջնորդական օգնություն իրավիճակի խաղաղ կարգավորման համար և նախապատրաստվում է Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի կոչ անել։ Այս մասին տեղեկացնում է Տասսը։
«Պետական դուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում առճակատման սրումը թույլ չտալու անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին: Պետական դումայի պատգամավորները կոչ են անում կողմերին շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդել իրավիճակի կայունացման հարցում»,- ասվում է Դումայի ստորին պալատի նախագծի տեքստում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին