ՌԴ-ում ՀՀ դեսպանը հումանիտար միջանցքի անհրաժեշտության մասին չի խոսել
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հերքել է լուրերը, թե Հայաստանը մշակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը։ Նա հայտնել է, որ հումանիտար միջանցքների կարիք չկա։
ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը չի խոսել բնակչության տարհանման որևէ պլանի մասին։ Ինչպես «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նշել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից՝ Վ. Տողանյանի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից կտրված։
Մինչ այդ մի շարք լրատվամիջոցներ, նշել էին, թե Տողանյանը հայտնել է, որ Հայաստանը մշակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը և հումանիտար միջանցքների անհրաժեշտություն կա։
«Эхо Москвы»-ին տված հարցազրույցի ժամանակ դեսպանը, խոսելով մոբիլիզացման գործընթացի մասին, շեշտում է՝ Ստեփանակերտում հայտարարվում է «օդային տագնապ», մարդիկ թաքնվում են նկուղներում և ռմբապաստարաններում, սակայն որևէ խոսք չկա տարհանման կազմակերպման մասին։