Խնդրում եմ, համաձայնեցրեք ձեր գործողությունները.Վարազդատ Կարապետյան
Այսօր կառավարությունը ստեղծել է հրատապ խնդիրները համակարգելու մեխանիզմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկացած կամավորական աշխատանքի, ներդրման, օգնության և այլ հարցերով դիմեք համայնքների ղեկավարներին, ապա՝ մարզպետներին։
Հիանալի է մեր ժողովրդի ինքնակազմակերպման ունակությունը, բայց այսօր մեզ համակարգված ու մեկ կենտրոնից ղեկավարվող աշխատանք է պետք։
Խնդրում եմ, համաձայնեցրեք ձեր գործողությունները նշված մարդկանց հետ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին