Անմեղ մարդկանց արյուն է հեղվում, թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը. Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր
Կրկին Ղարաբաղի ողջ սահմանին պատերազմական գործողություններ են։ Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների հետ` շարունակելով խաղաղ բանակցություններն ու Մինսկի խմբի առաջարկությունները ոտնահարելու, Արցախը ռազմական ճանապարհով հետ վերադարձելու քաղաքականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը։
«Անմեղ մարդկանց արյուն է հեղվում, թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջիններից մեկը կոչ է արել կանգնեցնել ռազմական գործողությունները, անցնել խաղաղ բանակցությունների։ Նույն բանն են ասում աշխարհի բոլոր պետությունները, միջազգային կազմակերպությունները։
Աշխարհասփյուռ հայությունը խիստ մտահոգ է. բարոյական, նյութական աջակցությունից զուտ ցանկանում է իր մասնակցությունը բերել հայության այդ հերոսական հարվածի պաշտպանությանը։
Բնականաբար, նույնն է ցանկանում նաև Ջավախքահայությունը։ Մենք միշտ սատարել ենք մեր մայր հայրենիքին, օգնել ինչով կարողացել ենք։
Հայաստանի իշխանությունների վկայությամբ Արցախի պաշտպանությունը այսօր հուսալի ձեռքերում է, բանակը ի զօրու է հետ մղել ցանկացած ագրեսիա, այնպես որ սիրելի՛ երիտասարդներ, կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի և չխանգարել պաշտպանության բանակին կատարելու իր սրբազան առաքելությունը։
Համոզված եմ, արդարությունը կհաղթանակի»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- ՀՀ դեսպան. Բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին