Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ
«Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված գրոհայիննեն արդեն մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմի տեղեկություններով Թուրքիայի միջոցով Սիրիայից Ադրբեջան է տեղափոխվել 4 հազար գրոհային։
«Նրան արդեն մասնակցում են այդ կողմից։ Նրանց պատրաստում են գրոհայինների ճամբարում»,- ասել է Տողանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցում են Սիրիայից գրոհայիններ։
Դեսպանն ասել է, որ այդ խմբավորումների կազմի մեջ մտնողների ազգությունը որոշելը բարդ է։