28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 1935 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Առողջացել է 52 մարդ: Մեկ օրում մահացել է 6 հիվադ:
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 79 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (կին), 84 (կին) և 74 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49574 դեպք, որոնցից 43665-ն` առողջացած, 957-ը` մահվան ելքով: Եվս 295 մարդ մահացել է, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը, ըստ ԱՆ-ի, վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 286161 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան