ՊՆ. Հարավային ուղղությամբ համեմատաբար հանգիստ է
Արցախա-ադբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ըստ էության, շարունակվում են մարտական գործողությունները։ Լրագրողների հետ ընթացող ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գործողությունների կիզակետում շարունակում են մնալ հարավյին ու հյուսիսային ուղղությունները։ Այսօր առավոտյան մենք նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու, նաև հրանետային մեծաքանակ կիրառությամբ նոր հարձակումներ են սկսել, որոնք հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»,-հայտարարեց նա։
Նա հիշեցրեց, որ քիչ առաջ Արցախի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ հարավային ուղղությամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով, ինչի ընթացքում ադրբեջանական ուժերը կորցրել են ևս 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր։
«Ադրբեջանական ուժերը հետ են շպրտվել ելման դիրքեր, և այդ ուղղությամբ համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթև մարտեր։ Այլ ուղղություններով մարտերը շարունակվում են»,-ասաց նա։
Ա. Հովհաննիսյանն ասաց, օրվա ընթացքում հրետանու կիրառությունը բավականին մեծ էր, հրետակոծվել են հյուսիսային ուղղությամբ հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտն ու հարակից համայնքները, որտեղ կրակի տակ են ընկել նաև ԶԼՄ ներկայացուցիչները։
«Թերևս այսքանը, հակառակորդի կորուստները ճշտվում են, լրացուցիչ կհայտնենք։ Նոր վիրավորներ են տեղեփոխվել Հայաստանի հիվանդանոցներ ու հոսպիտալներ։ Պետք է ասեմ, որ վիրավորների մեծ մասն ունեն թեթև վնասվածներ ու առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են շարքեր ու կատարում են իրենց մարտական խնդիրը»,-ասաց Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա. ՊԲ
- ՊՆ. «ՏՕՍ» հրանետի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի
- Ադրբեջանի կիրառած «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ. ՊԲ
- Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. ՊՆ խոսնակ
- Արցախի նախագահ. Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները