Աննա Նաղդալյան. Կան անհերքելի ապացույցներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները
«Հայաստանի դիվանագիտական ամբողջ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հակադարձման աշխատանքներ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա հայտնեց, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախորդ օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ այլ երկրների իր գործընկների հետ։
Նա նշեց, վարչապետ Փաշինյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ։
«Այս հեռախոսազրույցները պետք չէ ընկալել որպես մեկանգամյա գործողություններ , այլ դրանք շարունակական կապ են միջազգային հանրության հետ՝ ներկայացնելու իրադրությունը, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու վտանգները»,-ասաց նա։
Նաղդալյանն ընդգծեց, այս պահին ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կրառումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության խաթարմանն ուղղված ջանքները։
«Բախվելով միջազգային հանրության՝ միանշանակ դիրքորոշմանը, պաշտոնական Բաքուն սկսկեց դիմել իր ավանդական գործիքակազմին, այն է՝ կեղծ լուրեր տարածելով, թե հայկական կողմն է առաջինը նախաձեռնել քայլերը։ Նշեմ, որ այս գործիքակազմին առաջին անգամ չէ, որ առերեսվում ենք»,-ասաց Նաղդալյանն ու ավելացրեց, հայկական կողմն ունի անհերքելի ապացույցներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները։
ԱԳՆ խոսնակն ասաց՝ այս անգամ Արցախի նկատմամբ ագրեսիան ուղեկցվում է երկու առանձնահատկությամբ, նախ Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիևի կողմից հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից ու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարց է դրվել, երկորրդ՝ մենք առնչվում ենք Թուրքիայի քաղաքական ոը ռազմական ղեկավարության կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության որակական փոփոխության հետ, երբ ադրբեջանցիների հետ կողք կողքի կռվում են թուրք փորձագետներն ու կիրառում ռազմական տեխնիկա՝ ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր։
«Մենք ունենք նաև տվյալներ Թուրքիայի կողմից Մեձավոր Արևելքի որոշ շրջաններից օտարազգի զինյալ ահաբեկիչների հավաքագրման ու ԱԴրբեջան տեղափոխման մասին։ Սրան գումարվում է այն, որ Թուրքիան լիարժեք քաղաքական ու քարոզչական աջակցություն է տրամադրում Ադրբեջանական կողմին։ Սա մեզ թույլ է տալիս պնդելու, որ հայ ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինիքի դեմ»,-հայտարարեց Նաղդալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ
- Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ
- Երևանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան