Թշնամին ունի 400 -ից ավել անվերադարձ կորուստ.ՊԲ հարմանատարի տեղակալ Արթուր Սարգսյան
«17:00-ի դրությամբ հակառակորդի կորուստներն են՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400 -ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,- «Արցախ»տեղեկատվական շտաբում հայտնեց պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանը:
Նրա խոսքով, այս պահին շարունակվում են մարտական գործողությունները հանրապետության հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով և դրանց վարման ինտենսիվությունը ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակային համազորային մարտին բնորոշ, և տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանալու ու աճելու միտմամբ:
«Նշված ուղղություններում պաշտպանական բանակի ուժերը մղում են համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժի, այդ թվում նաև մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը, պատճառելով նրանց կենդանի ուժի և զրահատեխնիակայի զգալի կորուստներ»,- հայտնեց գնդապետը:Նա նշեց, որ Պաշտպանության բանակի հատվածում զոհերի թիվը 48 է։
ՊԲ հրամանատարի տեղակալը գլուխ խոնարհեց բոլոր նահատակվածների առաջ և խորապես ցավակցեց բոլորի հարազատներին:
«Երկօրյա համառ մարտերն բնավ չեն ընկճել մեր անձակազմին, ընդհակառակը այդպիսով արցախյան բանակի երիտասարդ սպաները և զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ և հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքներին»,- հայտնեց Սարգսյանը և շեշտեց, որ անձնակազմի մարտական ոգին բարձր է և պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները և պատերազմը հասցնելու իր տրամաբանական հաղթանակին:
«Մենք ուժեղ ենք քան երբևիցե, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»,- հայտարարեց ՊԲ հրամանատարի տեղակալը:
Գնդապետը հորդորեց օգտվել միայն պաշտոնական տեղեկակտվությունից և զերծ մանալ, ոչ հավաստի աղբյուրներից տարածված ոչ պաշտոնական նյութերից, քանի որ նրանք ավելորդ լալրվածություն են առաջացնում և անձնակազմի և ազգաբնակչության նմոտ:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 1մլն 400 հազար ԱՄՆ դոլար
- Մոտ 20 000 ռուսաստանաբնակ հայեր ռազմական տրանսպորտ են խնդրել, որպեսզի տեղափոխի Արցախ մեկնող կամավորներին
- ՀՀ ՄԻՊ-ն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների մասին զեկույց է ուղարկել ՄԱԿ
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- Արսեն Թորոսյանն Արցախում է
- ԱԳՆ խոսնակը՝ Արցախի անկախության հնարավոր ճանաչման մասին
- Այսօր Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողները
- Արցախի ՊՆ. Մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան