Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը
Կրեմլը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական ուղի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ria-ն։
«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին, կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և հակամարտության կարգավորման գործընթացը, որպես այդպիսին, ինչպես նաև առկա սրման հետևանքները տեղափոխվեն քաղաքական և դիվանագիտական ուղի», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի գոտու շփման գծում տիրող իրավիճակը «Մոսկվայի և շատ այլ երկրների համար լուրջ անհանգստության առիթ է»:
«Այս իրավիճակի սրումից հետո առաջին ժամերից Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կապի մեջ է եղել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի գործընկերների հետ: Բացի այդ, հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ խոսեց ՀՀ վարչապետի հետ», - ավելացրել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին