ՀՀ ՄԻՊ-ն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների մասին զեկույց է ուղարկել ՄԱԿ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։
Սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների:
Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին
- Ադրբեջանը կրակ է բացել Banak.info -ի նկարահանող խմբի վրա
- Այս փուլում կարող է սթափության կոչ լինել միջազգային հանրությանը, որ քննարկենք Արցախի ճանաչումն ու ընդունենք. Զոհրաբյան
- Մի քանի տասնյակ ՀԿ-ներ դիմում են միջազգային հանրությանը՝ դադարեցնելու Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի նկատմամբ
- Մելիք-Շահնազարյան. Մեր տղաները մեխ են խփում նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին՝ առանց մեզ կարող են քարտեզ գծել Արցախում
- Արցախի նախագահ. Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ
- Արցախից ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է
- Արցախի ՄԻՊ. Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք, 30-ից ավելի վիրավոր
- Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ
- Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
- Ադրբեջանի հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան